Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պան Գի Մունը՝ նախագահի թեկնածու հայրենիքում

Պան Գի Մունը՝ նախագահի թեկնածու հայրենիքում
30.01.2017 | 12:53

Հարավային Կորեայի Ազգային ժողովի փորձագիտական խումբը եկել է եզրակացության, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարող է բարձր պետական պաշտոն զբաղեցնել՝ չնայած համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բանաձևերից մեկը խորհուրդ է տալիս դա չանել՝ հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։

Խորհրդարանի Հետաքննությունների ծառայությունն ուսումնասիրել է Գլխավոր ասամբլեայի՝ 1946-ից գործող բանաձևը, որը որպես փաստարկ կիրառում են Պան Գի Մունի հնարավոր առաջադրման հակառակորդները։ Փորձագետները նշում են, որ բանաձևը պարզապես խորհուրդ է տալիս պետական բարձր պաշտոններ չզբաղեցնել, սակայն չի արգելում։ Փորձագետները նշել են, որ դեռևս չեն եղել դեպքեր, երբ այլ երկրներից ՄԱԿ-ի նախկին ղեկավարները կառավարական պաշտոններ ունենան կառույցից հեռանալուց հետո։

Պան Գի Մունը Նյու Յորքից հայրենիք է վերադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում 10-ամյա աշխատանքից հետո։ Դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթ էր հայտարարել նախագահ Պակ Կին Հեին՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով, Պան Գի Մունին սկսել էին անվանել նախագահի հավանական թեկնածու։

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ