Վրաստանը չի պատրաստվում վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները մինչև աբխազական և հարավօսական խնդիրների կարգավորման սկիզբը՝ հայտարարել է Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով խորհրդական Զուրաբ Աբաշիձեն:
«Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը օրակարգում կհայտնվի միայն այն դեպքում, երբ Աբխազիայում և Ցխինվալի տարածաշրջանում կարգավորման գործընթաց մեկնարկի և հստակ առաջընթաց արձանագրվի»,- ասել է Աբաշիձեն: