Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հույս է հայտնել, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը կնպաստի ԵՄ-ի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների քաղաքականության վերանայմանը:
«Մենք մշտապես հայտարարել ենք, որ դժգոհ ենք այս պատժամիջոցներից: Մինսկյան համաձայնագրերի իրագործման հարցում որևէ առաջընթաց դրանք չեն ապահովում, իսկ եվրոպական պետությունների, այդ թվում` Հունգարիայի տնտեսությունը կորուստներ է կրում: Իմ կարծիքով՝ այս պատժամիջոցները ապացուցել են իրենց անարդյունավետությունը»,- ռուսական RT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը: