ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գոհ է երկու նախագահների շփումից: «Հեռախոսազրույցը, որը շաբաթ օրը կայացել է նախագահներ Պուտինի և Թրամփի միջև, և քաղաքական, և մարդկային առումով լավն է եղել, զրույց, որը փոխադարձ հարգանք է պարունակել, առանց բարոյախրատական կոչերի շփվելու առաջնորդների ցանկութունը, որը հիմնված է, ցանկանում եմ մասնավորապես շեշտել դա, երկու երկրների ազգային շահերի վրա»,- ասել է Լավրովը։
Նա նաև ասել է, որ խոսակցության ժամանակ մի շարք ոլորտներ են շոշափվել, որոնցում Կրեմլի և Սպիտակ տան շահերը համընկնում են։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները, որոնց ժամկետները պետք է համաձայնեցվեն։