Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է առաջիկայում այցելել Մոսկվա՝ հաղորդել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահդի Սանային։ Նրա խոսքով՝ այժմ այցը նախապատրաստվում է, հավելյալ տեղեկություններ չեն նշվել:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ռոհանին Մոսկվա կժամանի հունվարին։