Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն աշխատանքային այցեր է կատարում Հարավային Ամերիկայի երկրներում: Արգենտինայում սա Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է վերջին 20 տարիներին: Նրա նպատակն է «ավելի սերտ կապեր հաստատել բարեկամ երկրների հետ՝ դիմագրավելու համաշխարհային խնդիրները՝ ահաբեկչությունը, գլոբալ ջերմացումը և համաճարակները»:
Արգենտինայի հայ համայնքը շատ խիստ հայտարարությամբ դատապարտել է Չավուշօղլուի այցը՝ ընդգծելով, որ նա ներկայացնում է մի պետություն, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և աջակցում Ադրբեջանին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմական գործողություններում: