Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը փոխել է ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավարին

Թրամփը փոխել է ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավարին
31.01.2017 | 15:15

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Դենիել Ռագսդեյլին, հայտնել Է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին:

Թրամփը չի հիմնավորել Ռագսդեյլին ազատելու որոշումը, որը նշանակվել էր նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Նրա տեղը զբաղեցրել է Թոմաս Հոմանը: «Ես հավատում եմ, որ Հոմանը ուժեղ և արդյունավետ ղեկավար կմնա ներգաղթի և մաքսային ծառայությունում»,- ասվում է Ջոն Քելլիի հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ

­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն