Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մեքսիկան ցանկանում է դիմել ՄԱԿ-ին

Մեքսիկան ցանկանում է դիմել ՄԱԿ-ին
31.01.2017 | 15:17

Մեքսիկայի ԱԳ նախարար Լուիս Վիդեգարայը չի բացառել ՄԱԿ դիմելու հավանականությունը՝ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության առնչությամբ: «Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որոնք արդյունավետ կլինեն, երբ իրադարձությունները տեղի ունենան»,- հայտարարել է Վիդեգարայը Televisa-ի եթերում՝ պատասխանելով ՄԱԿ-ում բողոքարկելու հնարավորության հարցին: Նա նշել է, որ առայժմ խոսքը միայն ամերիկյան կողմի հայտարարությունների մասին է:

«Դեռևս գործողություններ չեն կատարվում, որոնց մասին կարելի է հայտարարել, բայց մենք ոչ մի հավանականություն չենք ժխտում»,- նշել է նախարարը

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ

­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն