Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռիչարդ Հոգլանդ. Դեկտեմբերի վերջին ողբերգական կորուստները ևս մեկ անգամ ընդգծում են բանակցությունների կարևորությունը

Ռիչարդ Հոգլանդ. Դեկտեմբերի վերջին ողբերգական կորուստները ևս մեկ անգամ ընդգծում են բանակցությունների կարևորությունը
31.01.2017 | 15:20

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին տեղի ունեցած բախումն ու մարդկային ողբերգական կորուստները ևս մեկ անգամ ընդգծում են ղարաբաղյան հարցով բանակցությունների կարևորությունը՝ NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։

Հարցին, թե կարիք չկա՞ կտրուկ դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քայլերը և նա նպատակահարմար չի՞ համարում պատժամիջոցներ կիրառել դրանցից յուրաքանչյուրի համար, Հոգլանդը պատասխանեց. «Մենք շարունակում ենք հորդորել կողմերին, որ խստիվ հետևեն հրադադարին և միջոցներ ձեռնարկեն շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար: Դեկտեմբերի վերջին տեղի ունեցած բախումը ու ողբերգական մարդկային կորուստները մեկ անգամ ևս շեշտում են բանակցությունների ու կարգավորմանն ուղղված քայլերի կարևորությունը, որոնք կարող են հանգեցնել տևական խաղաղության հաստատման»։

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ

­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն