ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին որոշումները լուրջ սպառնալիք են համաշխարհային առևտրի համար, հայտարարել Է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Միշել Սապենը, հայտնում է Reuters-ը:
«Ամերիկացի մեր գործընկերները, ինչպես երևում Է, ցանկանում են ընդունել միակողմանի հովանավորչական որոշումներ, որոնք կարող են ապակայունացնել ամբողջ համաշխարհային տնտեսությունը»,- ասել Է նախարարը: Սապենի կարծիքով՝ «ոչ Ֆրանսիան, ոչ Եվրոպան չեն կարող լինել անզոր վկաները տնտեսական ինստիտուտների անկման սպառնալիքների»։