Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Արգենտինա այցի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, գրում է թուրքական Ahaber գործակալությունը:
«Մեր արգենտինացի գործընկերներին ասացինք, որ թույլ չենք տա, որ մեր հարաբերություններն այդ հարցի գերին դառնան: Մեզ համար կարևոր է այս հարցում Արգենտինայի կառավարության, արտաքին գործերի նախարարության և անձամբ նախարարի դիրքորոշումը»,- թուրք լրագրողների հետ հանդիպմանն ասել է Չավուշօղլուն: