Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բուքինգհեմյան պալատում դժգոհ են Թերեզա Մեյից

Բուքինգհեմյան պալատում դժգոհ են Թերեզա Մեյից
31.01.2017 | 23:41

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անձամբ է պնդել, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտոնական հրավեր ուղարկի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Շտապելով հրավերի հարցում՝ վարչապետը թագուհուն չափազանց դժվարին կացության մեջ է դրել, գրում Է The Times թերթը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի և Ֆորին Օֆիսի աղբյուրներին:


«Շատ ավելի խելամիտ կլիներ սպասել և տեսնել, թե ինչպիսի նախագահ նա կլինի, նախքան թագուհուն խորհուրդ տալը՝ հրավիրելու նրան: Այժմ Նորին Գերազանցությունը չափազանց ծանր վիճակում է»,- հրատարակությունը մեջբերում է բրիտանացի հայտնի դիվանագետ սըր Փիթեր Ռիքեթսի խոսքը, որը հրավերը որակել է «վաղաժամ»: Նա կարծում է, որ այժմ կառավարության գործողությունների պատճառով թագուհին ներքաշվել է քաղաքական տարաձայնությունների մեջ, ինչը խախտում է գոյություն ունեցող սովորույթները: Դիվանագետի կարծիքով՝ Մեյը պետք է ամենակարճ ժամկետում շտկի իրադրությունը, որն սպառնում է արատավորել թագավորական ընտանիքի պատիվը:


Թագուհու շրջապատի մի աղբյուր հրատարակությանը հայտնել է, որ հենց Մեյն է դարձել այդքան չմտածված քայլի գլխավոր նախաձեռնողը և անձամբ Է թագուհուն խորհուրդ տվել՝ հրավիրելու Թրամփին: Հրատարակության տվյալներով՝ Բուքինգհեմյան պալատում խիստ հիասթափված են, որ թագուհին ներքաշվել է դրանում, միլիոնավոր բրիտանացիներ հանրագիր են ստորագրել ԱՄՆ-ի նախագահի պետական այցի դեմ, Մեծ Բրիտանիայի 30 քաղաքներում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են անցկացվել Թրամփի միգրացիոն հրամանագրերի դեմ։

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ