Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կալիֆոռնիայի սենատորը ուզում է տեսնել Մելանիա Թրամփի ներգաղթային փաստաթղթերը

Կալիֆոռնիայի սենատորը ուզում է տեսնել Մելանիա Թրամփի ներգաղթային փաստաթղթերը
01.02.2017 | 10:23

Կալիֆոռնիա նահանգի սենատի անդամ Նենսի Սքինները պահանջել է Սպիտակ տնից հրապարակել ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի ներգաղթային փաստաթղթերը, հայտնում է The Independent-ը։ Սենատորը իր բողոքն է արտահայտում Դոնալդ Թրամփի խիստ ներգաղթային միջոցառումների դեմ, նշում է Politico-ն։

«Թրամփի շրջապատից ոչ մեկը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը պարզաբանում է հանգամանքները, նաև նրա (Մելանիա Թրամփի) օրինական կարգավիճակի առկայությունը»,- շեշտել է նա։ Նենսի Սքինները հիշեցրել է, որ Թրամփը մինչև ընտրվելը խոստացել էր, որ իր կինը մինչև նախագահական ընտրություններ այս թեմայով մամուլի ասուլիս կտա։ Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել սենատորի հայտարարությունը։

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ