Փետրվարի 1-ի ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Հ23 միջհամայնքային ավտոճանապարհի ՈՒրասար-Կաթնաղբյուր հատվածը և Արագածոտնի մարզի Շենկանի գյուղի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 22-38-րդ կմ-երը, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքների ճանապարհները: Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան, Հ6 և Հ4 ավտոճանապարհների Աշտարակ-Եղվարդ հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի, Տավուշի, Արմավիրի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Սիսիան քաղաքներում ձյուն է գալիս: Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին ուժեղ բուք է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: