Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԱԿ ԱԽ-ն ՈՒկրաինայի հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

ՄԱԿ ԱԽ-ն ՈՒկրաինայի հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը
01.02.2017 | 17:43

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնել ՈՒկրաինայի արևելքում իրավիճակի վտանգավոր սրման կապակցությամբ և հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: Երեքշաբթի երեկոյան ընդունած՝ մամուլի համար հայտարարությունում ԱԽ անդամները դատապարտել են մինսկյան համաձայնություններով արգելված զինատեսակների կիրառումը:


«ՄԱԿ-ի ԱԽ անդամները դատապարտեցին Դոնեցկի մարզում շփման գծում մինսկյան համաձայնություններով արգելված սպառազինությունների կիրառումը, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան և վիրավորումների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասված է հայտարարությունում:


«Անվտանգության խորհրդի անդամները կոչ արեցին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին»,- նշված է հայտարարությունում, որում նաև արտահայտվում է «լիակատար աջակցություն ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ