Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թրամփին հորդորել է չեղարկել ԱՄՆ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թրամփին հորդորել է չեղարկել ԱՄՆ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները
01.02.2017 | 17:51

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հույս է հայտնել, որ ԱՄՆ մահմեդական մի շարք երկրների քաղաքացիների մուտքի արգելքը շուտով կչեղարկվի, հայտնում է AP-ն:

Գլխավոր քարտուղարն ասել է, թե ինքը հուսով է, որ դա տեղի կունենա «հնարավորինս շուտ»: Գուտերիշի համոզմամբ՝ սահմանված միջոցները հազիվ թե թույլ տան արդյունավետ պաշտպանել ԱՄՆ-ը ահաբեկչական սպառնալիքից:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ