Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Politiko. Սպիտակ տան ներկայացուցիչները ելույթ չեն ունենա CNN-ում

Politiko. Սպիտակ տան ներկայացուցիչները ելույթ չեն ունենա CNN-ում
01.02.2017 | 17:56

Սպիտակ տունը որոշել Է իր ներկայացուցիչներին չուղարկել ելույթ ունենալու CNN հեռուստաալիքի եթերում: Հեռուստաալիքին լիակատար բոյկոտ չի հայտարարվել, բայց վարչակազմի աշխատակիցները չեն հայտնվի նրա ստուդիայում, հայտնում է Politiko-ն: «Մենք մեր ներկայացուցիչներին ուղարկում ենք այնտեղ, որտեղ, մեր կարծիքով, իմաստ ունի առաջ տանել մեր օրակարգը»,- հայտարարել են Սպիտակ տանը՝ նշելով, որ CNN-ը նման հարթակ չԷ: Politiko-ն նշում Է, որ վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են շփվել CNN-ի թղթակիցների հետ, բայց, օրինակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը կամ ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը չեն մասնակցում հեռուստաալիքի ծրագրերին, այդ թվում՝ «Երկրի դրությունը» ամենշաբաթյա կիրակնօրյա հաղորդմանը:

Ավելի վաղ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի համալսարանում՝ Սփայսերը մերժել է ենթադրությունը, որ CNN-ին իբր մեկուսացրել են Սպիտակ տնից: Նա հայտարարել է, որ մտադիր չէ «համագործակցել այնպիսի մարդկանց հետ, որոնք որևէ բան ճիշտ ընկալելու ցանկություն չունեն»: Վերջին անգամ Քոնուեյը CNN-ի եթերում ելույթ է ունեցել հունվարի 8-ին: Այնուհետև նա հեռուստաալիքում հայտնվել է միայն այն միջադեպից հետո, որը պատահել է այն ժամանակ դեռևս ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսում, երբ նա հրաժարվել էր պատասխանել CNN-ի լրագրող Ջիմ Աքոստայի հարցերին: «Ձեր կազմակերպությունն ահավոր է: Ես չեմ պատրաստվում ձեզ հարց տալու հնարավորություն ընձեռել»,- այն ժամանակ հայտարարել էր Թրամփը:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ