Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Երկաթե գմբեթի» գնման մասին Իսրայելի ու Ադրբեջանի գործարքի պաշտոնական հաստատումներ չկան

«Երկաթե գմբեթի» գնման մասին Իսրայելի ու Ադրբեջանի գործարքի պաշտոնական հաստատումներ չկան
01.02.2017 | 17:58

Այսօրվա դրությամբ «Երկաթե գմբեթ»-ի գնման մասին Իսրայելի ու Ադրբեջանի միջև կնքված գործարքի որևէ պաշտոնական հաստատում չկա՝ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը, NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով պարբերական հրապարակումները Ադրբեջանին «Երկաթե գմբեթի» վաճառքի մասին։

«Իսրայելի ղեկավարները բազմիցս նշել են, որ մյուս պետությունների, այդ թվում` Ադրբեջանի հետ կապերը ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ, քանի որ այդ հարաբերությունները կառուցվում են պետությունների փոխադարձ շահերի հիման վրա։ Միաժամանակ Իսրայելը, իրոք, լինելով ռազմաարդյունաբերական արտադրանքի առաջատար մշակողներից ու արտահանողներից մեկը, վերջին տարիներին Ադրբեջանի հետ կնքել է մոտ 5 մլրդ դոլարի պայմանագրեր»,- նշել է Ալեքսանդր Ցինկերը։ Փորձագետը հիշեցրեց, որ 2016-ի դեկտեմբերին, Ադրբեջանի նախարարին հղումներ անելով, մամուլը հրապարակել էր տեղեկություններ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» համակարգի հնարավոր մատակարարումների մասին։ «Երկաթե գմբեթը» ՀՀՊ մարտավարական համակարգ է, որը նախատեսված է 4-ից 70 կմ հեռահարության թռիչքով չկառավարվող մարտավարական հրթիռներից պաշտպանության համար։ Գազայից, Լիբանանից ու Սինայից բխող սպառնալիքների չեզոքացման հարցում օպերատիվ ձեռքբերումների տեսակետից «Երկաթե գմբեթը» իրեն հավասարը չունի։ Սակայն դրա բացառիկությունը՝ որոշակի վայրում որոշակի սպառնալիքի համար մշակումը, կարող է սահմանափակել դրա նկատմամբ այն երկրների հետաքրքրությունը, որոնք գործ ունեն ավելի ավանդական ռազմական հակառակորդի հետ։ ԱՄՆ-ն այս մշակման մեջ ներդրել է մոտ մեկ միլիարդ դոլար, բայց հրաժարվել է գնել «Երկաթե գմբեթը» Աֆղանստանում ու Իրաքում իր սեփական ուժերի համար։ ՈՒզում եմ նշել, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանի հետ գործարքի մասին ոչ մի պաշտոնական հաստատում չի ստացվել։

Իրոք «Երկաթե գմբեթ» համակարգի մատակարարումների մասին բանակցություններ իրականացվում են մի շարք երկրների հետ, բայց իրականում այդ համակարգը ձեռք է բերել միայն մեկ հեռավորարևելյան երկիր, որի անունը ոչ մի տեղ չի հիշատակվում։ Բացի դրանից, այսօր իսրայելական զինվորականները օգտագործում են չորրորդ սերնդի «Երկաթե գմբեթի» մոդելները, արտահանման համար թողնելով միայն ավելի վաղ արտադրված տարբերակները, քանի որ համակարգի մշակողները մտավախություններ չունեն տեխնիկական արտահոսքի կապակցությամբ»,- շեշտեց Ալեքսանդր Ցինկերը։

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ