Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագաները նախապատրաստում են Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը

ԵԱՀԿ ՄԽ համանախագաները նախապատրաստում են Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը
01.02.2017 | 18:05

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ՝ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

«Գործընկեր համանախագահների հետ մենք քննարկում ենք ԱԳ նախարարների հանդիպման համար ամենաօպտիմալ պահը և տարածաշրջան համանախագահների այցի հարմար ժամանակը»,- ասել է նա: Հոգլանդն ասել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան և Ադրբեջան այցելելու հնարավորությանը:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ