Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պյոտր Սվիտալսկի. Հայաստանըկշահի, եթետարանջատիբիզնեսնուքաղաքականությունը

Պյոտր Սվիտալսկի. Հայաստանըկշահի, եթետարանջատիբիզնեսնուքաղաքականությունը
01.02.2017 | 18:06

Հայաստանում մեկնարկել է ԵՄ-ի կազմակերպած «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավը՝ բարձրացնելու հանրային իրազեկման մակարդակը կոռուպցիայի վերաբերյալ, ներկայացնելու ԵՄ-ի աշխատանքները:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է իր աջակցությունը ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության ջանքերին կոռուպցիայի դեմ պայքարում: «Այս տարին մեկ քայլ առաջ կատարելու հնարավորություն է տալիս: Սա գալիս է նրանից, որ ՀՀ կառավարությունն իր օրակարգում բավականին բարձր մակարդակի է բարձրացրել կոռուպցիայի դեմ պայքարը, ընդունվել են մի շարք իրավական նախաձեռնություններ, կիրառվել են համապատասխան միջոցներ ներդնելու անհրաժեշտ գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարում: ՈՒնենք նաև շատ պրոֆեսիոնալ և նպատակասլաց քաղաքացիական հասարակություն, որն ակտիվորեն ներգրավված է աշխատանքներում: Ապացուցելու կարիք չկա, որ կոռուպցիան համաշխարհային խնդիր է: Չկա մի երկիր, որ չբախվի կոռուպցիոն մարտահրավերներին, և Հայաստանը նույնպես չի առանձնանում: Որոշ երկրներ դիմագրավում են ավելի լավ, որոշը՝ ոչ այնքան»,- նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ վստահություն արտահայտելով, որ գործադրված ջանքերի հաջողությունը կախված է հենց քաղաքացիների պատասխանատվությունից:

«Մենք լրջորեն համոզված ենք, որ Հայաստանը կշահի կոռուպցիայի դեմ պայքարում, եթե տարանջատի բիզնեսն ու քաղաքականությունը: Շահերի բախման գաղափարը շատ կարևոր է, այստեղ պետք է հստակություն մտցվի: Քաղաքական գործունեությունը չպետք է ծառայեցվի բիզնեսի շահերին, և հակառակը՝ գործարարները չպետք է մուտք գործեն քաղաքականություն՝ անձեռնմխելիություն և պաշտպանվածություն ստանալու համար»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ