Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ
01.02.2017 | 23:18

ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ հաղորդում է «ԻՍՆԱ» գործակալությունը: «ՄԵՀՐ» գործակալության փոխանցմամբ՝ ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին:

Նա՝ ՀՀ Պնախարարի հետ հանդիպմանը շեշտելով անվտանգության և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնումն ու զարգացման միտումները, նշել է, որ հարևանների նկատմամբ Իրանի քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության սկզբունքի վրա: ՀՀ Պնախարարն էլ, կարևորելով տարածաշրջանում Իրանի դերակատարությունը, նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ ընդլայնել համագործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ