Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թրամփը սկսնակ է քաղաքականության մեջ և չի հասկանում՝ ինչ է տեղի ունենում աշխարհում, հայտնում է Reuters-ը: «Թրամփը նոր մարդ է քաղաքականության մեջ: Մինչ այդ նա ապրում էր միանգամայն այլ աշխարհում, իսկ այժմ հայտնվել է բացարձակապես անծանոթ իրադրության մեջ: ԱՄՆ-ը մեծ գին կվճարի, նախքան նա կհասկանա, թե իրականում ինչ է տեղի ունենում աշխարհում»,- ասել է Ռոհանին:
Մեկնաբանության առիթ է դարձել ԱՄՆ-ի նախագահի ստորագրած օրենքը, որը սահմանափակում է ներգաղթն իսլամական մի շարք երկրներից, ներառյալ Իրանը:
«Այժմ մարդկանց բաժանելու ժամանակը չէ»,- ասել Է Ռոհանին՝ հավելելով, որ Թեհրանն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ-ի ղեկավարի որոշման: