Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի հարցով քվեարկությունը

Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար առանց վիզայի  ռեժիմի հարցով քվեարկությունը
01.02.2017 | 23:26

Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի շուրջ տեխնիկական պայմանավորվածության հարցով քվեարկությունը, որը պետք է կայանար Բրյուսելում փետրվարի 2-ի լիագումար նիստի ժամանակ՝ հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

Եվրախորհրդարանը մտադիր էր լիագումար նիստի ժամանակ քվեարկել ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև պայմանավորվածության հարցը՝ «Վրաստանի քաղաքացիների համար կարճաժամկետ այցելությունների առանց վիզայի ռեժիմը կսահմանվի երրորդ երկրների համար՝ առանց վիզայի ռեժիմների ժամանակավոր սառեցման մեխանիզմի ներդրման հետ միաժամանակ»։ Հունվարի 12-ին որոշումը հավանության էր արժանացրել Եվրախորհրդարանի ներքին գործերի և քաղաքացիական ազատությունների հանձնաժողովը։ Այդ փաստաթուղթը չի հստակեցնում կարճաժամկետ այցելությունների առանց վիզայի ռեժիմի սահմանման ամսաթիվը։

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ