Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նոր նախաձեռնություններ է պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:
haqqin.az-ը գրել է, որ Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Ախան Բիժանովը ասել է. «Ղազախստանը մտադիր է ուժեղացնել իր միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործում։ Այդ խնդրի գոյությունը անհանգստացնում է Աստանային ու նեղացնում նրա դիվանագիտական դաշտը թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում: Ադրբեջանը մեր եղբայրական երկիրն է, իսկ Հայաստանի հետ մենք գործընկերներ ենք ինտեգրացիոն նախագծերի շրջանակում։ Դրա համար էլ Ղազախստանը ձգտում է օգնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,- ասել է Ախան Բիժանովը։