Հայաստանի Ընտրական օրենսդրության տեխնիկական մասը՝ տեսախցիկների տեղադրումը, չի կարող իրականացվել հավակնությունների այն մակարդակով, որով նախատեսված էր հենց սկզբում՝ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նա նշեց, որ դատելով անցյալ շաբաթ կառավարության և ընդդիմադիր կուսակցություններ հետ շփումներից՝ մենք լավատեսորեն ենք տրամադրված։ «Ես հասկանում եմ, որ ներկայումս կապեր են նախաձեռնում ընկերության հետ, որը ցանկություն է հայտնել զբաղվել այդ հարցով։ Խնդիրը շատ բարդ է, քանի որ ժամանակը քիչ է։ Ես որևէ այլ երկիր չեմ հիշում, որտեղ հավակնոտ տեխնոլոգիական մոտեցումը իրականացվում է այդքան կարճ ժամկետում։ Բայց ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ այն, ինչ ես ասում եմ, անկասկած շատ լուրջ տրամադրվածություն է և ճիշտ քաղաքական կամք բոլոր շահագրգիռ անձանց կողմից»,- ասել է նա։