Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վիգեն Սարգսյանն ու Ալի Շամխանին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Վիգեն Սարգսյանն ու Ալի Շամխանին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
02.02.2017 | 14:45

Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 1-ին հանդիպել է ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ: Քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման, տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հարցեր:

Կողմերն անդրադարձել են հայ-իրանական համագործակցության առաջնահերթություններին, ընդգծվել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ