ԱՄՆ նախկին նախագահ 44-ամյա Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, պաշտոնաթողությունից հետո իրենց առաջին հանգիստն անցկացնում են Վիրջինյան կղզիներում, ավելի կոնկրետ՝ մասնավոր կղզիներից մեկում, որը պատկանում է միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին: Daily Mail-ի լուսանկարներում ԱՄՆ նախկին նախագահը երջանիկ տեսք ունի: Նա կնոջ հետ նախաճաշել է կղզու տիրոջ ընկերակցությամբ, որ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է:
Նույնիսկ հանգստանալիս Օբաման քաղաքական կյանքից հեռու չէ՝ նախօրեին նա իր մամուլի քարտուղարի միջոցով հայտարարություն է տարածել, որով քննադատել է իր հետնորդի միգրացիոն քաղաքականությունը և աջակցել է մտցված արգելքի դեմ բողոքողներին: