ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Berliner Morgenpost-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկրում հանրաքվե կանցկացվի՝ ՆԱՏՕ մուտք գործելու հարցով։
Նա նշել է, որ չորս տարի առաջ ուկրաինացիների 16 տոկոսն էր կողմ ՆԱՏՕ մուտք գործելուն, այսօր՝ 54։ Ավելի վաղ ՈՒկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ՆԱՏՕ մտնելն ՈՒկրաինայի ռազմավարական նպատակն է։
2014-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ ՆԱՏՕ մտնելու ՈՒկրաինայի ցանկությունը կբերի Ռուսաստանի համապատասխան արձագանքին։ «Այս որոշումը բացասական հետևանքներ կունենա, և մեր երկիրը ստիպված կլինի արձագանքել»,- Թվիթեր սոցիալական ցանցի իր էջում գրել էր ՌԴ վարչապետը։