ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Տերնբուլի հետ հեռախոսազրույցն անվանել է արտասահմանցի գործըկերոջ հետ երբևէ ամենավատ զրույցը՝ հաղորդում է The Washington Post-ը:
Նախատեսվում էր, որ նրանք մոտ մեկ ժամ կզրուցեն հեռախոսով, Թրամփն անջատել է խոսափողը 25 րոպե հետո: Մինչ այդ Թրամփը հասցրել է Տերնբուլին տեղեկացնել, որ սա ամենավատ հեռախոսազրույցն է: Թրամփը բարկացել է, երբ վարչապետը հիշեցրել է իրեն Ավստրալիայից փախստականներ ընդունելու պարտավորության մասին: ԱՄՆ նախագահն իր դժգոհությունն արտահայտել է նաև սոցցանցում.
«Կարո՞ղ եք հավատալ: Օբամայի վարչակազմը համաձայնվել էր ընդունել հազարավոր անօրինական փախստականներ Ավստրալիայից: Ինչո՞ւ: Ես կուսումնասիրեմ այդ գրողի տարած գործարքը»: