Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մերկելը և Էրդողանը բանակցում են Անկարայում

Մերկելը և Էրդողանը բանակցում են Անկարայում
02.02.2017 | 22:51

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Անկարայում բանակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Օրակարգում միգրանտների հոսքը Եվրոպա կանխելու շուրջ Եվրամիության և Թուրքիայի անցյալ տարվա համաձայնության կատարման խնդիրն է:

Կանցլերը և նախագահը կքննարկեն անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողումից հետո Գերմանիայում ապաստանած թուրք մի քանի տասնյակ զինծառայողներին Թուրքիային արտահանձնելու հարցը:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ