ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանին զրկել դաշնային կառավարության ֆինանսական աջակցությունից՝ աջ պահպանողական ինտերնետային ռեսուրս համարվող Breitbart News-ի խմբագիր Միլո Յանոպոլուսի ժամանման և ելույթի վերաբերյալ ուսանողների դժգոհության պատճառով անկարգություններից հետո։ Իր Twitter-ում նա գրել է.
«Եթե Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանը հանդես է գալիս խոսքի ազատության դեմ և բռնություն է կիրառում անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք այլ տեսակետ ունեն, գուցե, արժե նրանց զրկե՞լ դաշնային ֆինանսավորումից»: Չորեքշաբթի համալսարանի տարածքում տագնապ է հայտարարվել, տեղաշարժի ժամանակավոր արգելք է սահմանվել զանգվածային բողոքի ակցիաների և անկարգությունների առնչությամբ, որոնք կազմակերպել են ուսանողները։ Նրանք դժգոհ են, որ ուսումնական հաստատություն պետք է ժամաներ Յանոպոլուսը։
Համալսարանի ղեկավարությունը որոշել է չեղյալ հայտարարել Յանոպոլուսի դասախոսությունը՝ ընդառաջ գնալով ուսանողների պահանջին։ Նրանցից մոտ հարյուրը խնդրագիր է ստորագրել՝ կոչ անելով թույլ չտալ Breitbart News-ի աշխատակցին բուհ մտնել։ Այժմ անկարգությունները դադարել են, համալսարանն աշխատում է նախկին ռեժիմով։