Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը խաբեության զոհ է դարձել։ Անհայտ անձը գողացել էր նրա բանկային քարտի տվյալները և առցանց գնումներ կատարել, հայտնում է Postimees-ը։
«Նախագահի աշխատակազմը հունվարի 8-ին տեղեկություն էր ստացել, որ անհայտ խաբեբան ձեռք է բերել նախագահի ծառայողական բանկային քարտի տվյալները և մի քանի վճարում կատարել ամերիկյան Ross Stores խանութների ցանցից»,- ասված է Postimees-ի հաղորդագրության մեջ։ Աշխատակազմն արագ արձագանքել է և ապացուցել, որ քարտի օգտատերը գնումները կատարելիս Էստոնիայում չի եղել։ Գործարքները լուծարվել են, քարտից հանված գումարը՝ վերադարձվել։