Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մերկելն ընդգծել է մամուլի ազատության կարևորությունը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ

Մերկելն ընդգծել է մամուլի ազատության կարևորությունը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ
02.02.2017 | 23:00

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է մամուլի ազատության կարևորությունը՝ հայտնում է Reuters-ը:

«Պետական հեղաշրջման փորձի ժամանակ մենք տեսանք, որ Թուրքիայի քաղաքացիները ոտքի կանգնեցին և պաշտպանեցին Թուրքիայի ժողովրդավարությունն ու ժողովրդավարական օրենքները: Հենց դրա համար այդ որոշիչ պահին անհրաժեշտ է պաշտպանել կարծիքների ազատությունը, և դրա հետ կապված մենք քննարկում էինք մամուլի ազատությունը»,- ասել է նա:


Նա նաև ընդգծել է, որ ընդդիմության առկայությունը ժողովրդավարության մաս է:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ