Ռուսաստանն ու Իսրայելը փաստացիորեն միավորել են ջանքերը Բելառուսից հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին թույլ չտալու նպատակով՝ Interfax-ի բելառուսական ծառայությանը հայտնել է իրադրությանը ծանոթ անանուն աղբյուրը:
«Երբ բելառուսական կողմն ընդունեց Լապշինին արտահանձնելու որոշում, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչները բլոգերի հետագա ճակատագրի վերաբերյալ անցել են առավել ինտենսիվ շփումների»,- ասել է աղբյուրը: Երկու երկրների դեսպանները երրորդ երկրում բանակցություններ են վարել: «Խոսքը Լապշինի արտահանձնումն ու քրեական պատասխանատվության ենթարկելն արգելող ջանքերը կոորդինացնելու մասին է»,- հայտնել է նա: