Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀԱՊԿ-ը հերքել է կազմակերպությունից Բելառուսի դուրս գալու ծրագրերի մասին տեղեկատվությունը

ՀԱՊԿ-ը հերքել է կազմակերպությունից Բելառուսի դուրս գալու ծրագրերի մասին տեղեկատվությունը
02.02.2017 | 23:01

ՀԱՊԿ-ում իրականությանը չհամապատասխանող շշուկ են անվանել տեղեկատվությունը, որ Բելառուսը նախատեսում է դադարեցնել անդամակցությունը կազմակերպությանը: «Մենք չենք մեկնաբանում շշուկները, առավել ևս՝ իրականությանը չհամապատասխանող»,- հայտարարել է ՀԱՊԿ-ի ներկայացուցիչը:


Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության քարտուղարությունից գործակալությանը հաղորդել են, որ տեղյակ չեն միությունից դուրս գալու Բելառուսի ծրագրերի մասին:
Ավելի վաղ Regnum գործակալությունը հաղորդել էր, որ Բելառուսը մտադիր է դադարեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին և Միութենական պետությանը:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ