Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ-ն ակնկալում է արդար և թափանցիկ ընտրություններ Հայաստանում

ԵՄ-ն ակնկալում է արդար և թափանցիկ ընտրություններ Հայաստանում
03.02.2017 | 10:48

ԵՄ-ը մեծ գումարներ է ներդրել, որ Հայաստանում ընտրությունները լավ անցնեն, Մատենադարանում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի՝ երիտասարդների հետ հանդիպմանն ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մի անգամ մի առիթով մի մարդ ասել է, որ կապ չունի՝ ինչպես են մարդիկ քվեարկում, կարևորը՝ ով է գալիս քվեարկելու: Մենք հույս ունենք, որ ընտրությունները լավը կլինեն: ԵՄ-ն ներդրել է ավելի քան 7 մլն եվրո, որ ընտրությունները բարեհաջող ընթանան: ԵՄ-ի համար կարևոր չէ, թե որ կուսակցությունները կանցնեն, կարևորն այն է, որ ընտրությունները լինեն արդար և թափանցիկ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:


Դիմելով դահլիճում ներկաներին՝ դեսպանն ասաց, որ նրանց ձայները հիմնարար պետք է լինեն այդ ընտրություններին և հիշեցրեց ՀՀ վարչապետի խոսքերը, որ երկրում էլիտայի փոփոխություն է անհրաժեշտ:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ