CNNturk-ի փոխանցմամբ՝ Անկարայում Թուրքիայի նախագահական պալատում մամուլի ասուլիսի ժամանակ Անգելա Մերկելն իր խոսքում օգտագործել է «իսլամիստական ահաբեկչություն» տերմինը, որ դուր չի եկել Էրդողանին։
Թուրքիայի նախագահն ընդհատել է Մերկելին՝ ասելով. «Ես ուզում եմ պարզաբանում անել, քանի որ մեր ժողովուրդը տխրում է, երբ օգտագործվում է «իսլամիստական ահաբեկչություն» տերմինը։ Ահաբեկչությունն ու իսլամը չեն կարող իրար հետ կապ ունենալ։ Խնդրում եմ այդ արտահայտությունը չօգտագործենք»։ Մերկելը պատասխանել է Էրդողանին. «Կրոնական ազատությունն ինձ համար շատ կարևոր է ու ժողովորդավարության մի մասնիկն է։ Մենք ամեն ինչ անում ենք, որ Գերմանիայում մուսուլմանները ազատորեն դավանեն իրենց կրոնը։ Բայց «իսլամիստականի» ու «իսլամականի» միջև տարբերություն կա։