Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ նոր դեսպանը ՄԱԿ-ում առաջին ելույթում մեղադրել է ՌԴ-ին

ԱՄՆ նոր դեսպանը ՄԱԿ-ում առաջին ելույթում մեղադրել է ՌԴ-ին
03.02.2017 | 17:54

ՄԱԿ-ում ԱՄՆ նոր դեսպան Նիկի Հեյլին խստորեն դատապարտել է «Ռուսաստանի գործողությունները» Արևելյան ՈՒկրաինայում և զգուշացրել է, որ այս մասով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Կիևին:

«Ղրիմը ՈՒկրաինայի մի մասն է»,- պնդել է Հեյլին, ավելացնելով՝ «ցավալի է», որ իր առաջին ելույթը ՄԱԿ-ում սկսում է Ռուսաստանին մեղադրելով:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ