Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մերկելն Անկարայում հանդիպել է ընդդիմության հետ

Մերկելն Անկարայում հանդիպել է ընդդիմության հետ
03.02.2017 | 17:55

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անկարայում հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Մերկելը բանակցություններ է անցկացրել ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ։ Թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը, չի հաղորդվում։

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ