Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը Մոսկվա կմեկնի

Էրդողանը Մոսկվա կմեկնի
03.02.2017 | 17:55

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մարտի առաջին կեսին պաշտոնական այցով Մոսկվայում կլինի՝ հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը:

«Նախագահ Էրդողանի այցը Մոսկվա ակնկալվում է մարտի առաջին կեսին: Նա վերջին կես տարում չորրորդ անգամ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է թուրք դիվանագետը: Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը, հնարավոր է, որ անդրադարձ լինի այլ ոլորտներում երկկողմ համագործակցության բարելավմանը:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ