ԵԽԽՎ-ում ներկայացվել է փաստաթուղթ, որը բացահայտում է Ադրբեջանի կոռուպցիոն մեխանիզմները՝ հաղորդում է The Guardian-ը։ Նախաձեռնողը նիդերլանդացի պատգամավոր Փիթեր Օմտզիխտն է։ Հռչակագիրը ստորագրել են միջկուսակցական կոալիցիաների ներկայացուցիչները, որի կազմում ներառված են 25 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Սկանդինավյան երկրների, ՈՒկրաինայի և բալթյան երկրների: Փաստաթղթի հեղինակը և ստորագրած անձինք ԵԽԽՎ-ի ղեկավարությանը կոչ են անում հետաքննել աղմկահարույց սկանդալը՝ կապված իտալացի նախկին խորհրդարանական Լուկա Վոլոնտի հետ, որը 2013-ին երկու միլիոն դոլարի կաշառք է ստացել, որ խափանի Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը։
Փաստաթղթում կան փաստեր, որ Ադրբեջանի իշխանությունները կաշառել են եվրոպացի մի շարք խորհրդարանականների։ Փաստաթուղթը մեծ կասկածի տակ է դնում Ադրբեջանի վերաբերյալ բազմաթիվ զեկույցների և հայտարարությունների օբյեկտիվ լինելը՝ եվրոպական տվյալ կառույցի շրջանակներում։