Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. Մոսկվան վախենում է, որ Բելառուսը կարող է դեպի Արևմուտք գնալ

Ալեքսանդր Լուկաշենկո. Մոսկվան վախենում է, որ Բելառուսը կարող է դեպի Արևմուտք գնալ
03.02.2017 | 23:30

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառն այն է, որ Մոսկվան վախենում է Մինսկի դեպի Արևմուտք «գնալուց»: Միևնույն ժամանակ Լուկաշենկոն մտացածին է որակել լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Բելառուսը ցանկանում է դուրս գալ ԵԱՏՄ-ից: Նա հավաստիացրել է, թե իր երկիրը չի ցանկանում ոչ ԵՄ մտնել, ոչ էլ ՆԱՏՕ: Փետրվարի 3-ին մամուլի ասուլիսում Լուկաշենկոն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովին մեղադրել է «գրչի մի հարվածով» միջպետական սահմանի մասին համաձայնագիրը ջնջելու մեջ: Բացի այդ, Բելառուսի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ, ում մեղադրել է «պետությանը վնաս հասցնելու մեջ»:


Հունվարի վերջին ռուսական գերատեսչությունը սահմանափակել է երկու բելառուսական ընկերությունների արտադրանքի ներմուծումը, պատճառաբանելով, թե կասկածներ ունի, որ նրանք ուկրաինական միս են ներկրում:


Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը առանց ռուսական նավթի էլ կարող է ապրել, միևնույն ժամանակ՝ Բելառուսը դատարան է դիմել Ռուսաստանից ներկրվող նավթի ծավալների կրճատման պատճառով: Մինսկը համարում է, որ Ռուսաստանը երկկողմ պայմանավորվածություններ է խախտել:


ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը փետրվարի 1-ին հանձնարարել է Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանային գոտի հաստատել: Այս հանձնարարականը հաջորդել է Բելառուսի որոշմանը, որի համաձայն, 80 երկրների քաղաքացիների համար՝ այդ թվում ԵՄ և ԱՄՆ, չեղյալ է հայտարարվում մուտքի արտոնագիրը:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ