Մոսկվան անթույլատրելի է համարում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը՝ պնդելով, որ Ռուսաստանի քաղաքացին չի կարող փոխանցվել երրորդ երկրների՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Ավելի վաղ Լապշինի հնարավոր արտահանձնումն անթույլատրելի էր համարել Ռուսաստանի Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:
«Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանի տարածքից կամ արտահանձնվել ուրիշ պետության։ Իմ տեսակետին համամիտ են նաև Ռուսաստանի արտգործնախարարությունն ու այլ մասնագիտացված գործակալություններ»,- իր հայտարարությունում ասել էր Մոսկալկովան՝ հորդորելով Ռուսաստանի քաղաքացիներին արտասահման մեկնելուց առաջ ուսումնասիրել տվյալ երկրների օրենքներն ու չխախտել դրանք։