Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լուկաշենկոն նպատակահարմար չի համարում Բելառուսում ՌԴ ռազմաբազայի ստեղծումը

Լուկաշենկոն նպատակահարմար չի համարում Բելառուսում ՌԴ ռազմաբազայի ստեղծումը
03.02.2017 | 23:39

Բելառուսը նպատակահարմար չի համարում Բոբրույսկում ՌԴ ռազմաբազայի ստեղծումը՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ռազմական տեսանկյունից ինչի՞ համար է այդ բազան: Այն այստեղ հարկավոր չէ: Այդ բազան և ինքնաթիռները, որոնք նրանք ցանկանում են այստեղ կանգնեցնել, ցուցադրություն են»,- ասել է նա: Լուկաշենկոն ընդգծել է, որ նպատակահարմար է կարծում Ռուսաստանի կողմից Բելառուսին ռազմական ինքնաթիռների հանձնումը՝ ավիաբազայի կառուցման փոխարեն: «Մենք հիանալի օդաչուներ ունենք, մենք հիանալի դպրոց ունենք: Դուք գիտեք, որ մենք վատ չենք կռվում ռազմական ինքնաթիռներով: Դուք մեզ տվեք 20 ինքնաթիռ, չէ՞ որ մենք միասնական խմբավորում ենք»,- նշել է Բելառուսի նախագահը:


2015-ի սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՊՆ-ին ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ անցկացնել բելառուսական կողմի հետ և դրանց արդյունքներով ստորագրել երկրների միջև Բելառուսի տարածքում ռուսական ավիացիոն բազայի ստեղծման համաձայնագրի նախագիծը:

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ