Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իսրայելը կկարողանան պայմանավորվել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրի վերաբերյալ, որին Բաքվի հարցումով ձերբակալել էին Մինսկում։
«Եթե Իսրայելը, Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն, մենք կանենք այնպես, ինչպես նրանք կպայմանավորվեն: Իսրայելը, Ադրբեջանն ու Ռուսաստանը կամ պայմանավորվել են, կամ կպայմանավորվեն այս մարդու ճակատագրի վերաբերյալ, նրանք շատ սերտ համագործակցում են։ Իսրայելը սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ, եթե Իսրայելը ցանկանա, այդ մարդու գլխից մի մազ անգամ չի պակասի»,- ասել է Բելառուսի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ: Լուկաշենկոյի խոսքով, Լապշինն «այդքան էլ սարսափելի հանցագործություն չի գործել»։