Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանի խոսքերը անորոշություն են ստեղծել հայ համայնքում

Էրդողանի խոսքերը անորոշություն են ստեղծել հայ համայնքում
04.02.2017 | 14:53

Հայոց պատրիարք ընտրելու հետ կապված խնդիրները շարունակում են անհանգստացնել Ստամբուլի հայ համայնքին։ Ստամբուլի հայկական «Ակոս»-ը գրել է, թե Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը նախագահ Էրդողանի հետ հայ համայնքում անորոշություն ստեղծեց։

Էրդողանը Պետրոս Շիրինօղլուին հայտնել էր, թե Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը պետք է թողնել սահմանադրական հանրաքվեից հետո։ Ստամբուլի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ էլ պնդում են, թե լրիվ անտեղի է պատրիարքի ընտրությունը թողնել հանրաքվեից հետո, քանի որ մեկը մյուսի հետ որևէ կապ չունի։

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ