Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնակալությունից հետո հիշատակվել է 52 դատական հայցերում, որոնք հարուցվել են 17 նահանգներում՝ ԱՄՆ դաշնային կառավարության գործողությունների պատճառով՝ հայտնում է NBC հեռուստաընկերությունը։
Դա զարմանալի մեծ թիվ է՝ հաշվի առնելով, որ Թրամփի վարչակազմը իշխանության ղեկին է գտնվում ընդամենը հաշված օրեր։ Համեմատության համար նշվում է, որ Բարաք Օբաման նախագահության առաջին երկու շաբաթներին հիշատակվել է երեք հայցերում, իսկ Ջորջ Բուշ կրտսերն ու Բիլ Քլինթոնը՝ երկուական։ Դատական հայցերը հարուցվել են միգրացիոն ռեժիմի խստացման պատճառով։