Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սպիտակ տունը հետաքննում է Մեքսիկայի և Ավստրալիայի ղեկավարների հետ Թրամփի զրույցի արտահոսքերը

Սպիտակ տունը հետաքննում է Մեքսիկայի և Ավստրալիայի ղեկավարների հետ Թրամփի զրույցի արտահոսքերը
04.02.2017 | 15:04

Սպիտակ տունը հետաքննում է Ավստրալիայի և Մեքսիկայի ղեկավարների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցների մանրամասների արտահոսքի հանգամանքները՝ հայտնել է նրա մամլո քարտուղար Շոն Սփայսերը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահը շատ լուրջ է վերաբերվում այդ արտահոսքերին»,- ասել է Սփայսերը՝ հավելելով, որ Սպիտակ տունն անցկացնում է միջադեպի հետաքննություն։ «Դա շատ մտահոգիչ փաստ է»,-նշել է մամլո քարտուղարը։


Associated Press-ը հրապարակել էր մանրամասներ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ Թրամփի հեռախոսազրույցից։ AP-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը սպառնացել էր զորքեր ուղարկել, եթե հարևան երկրի զինված ուժերը չկարողանան սթափեցնել «վատ տղաներին»։
The Washington Post-ը հրապարակել էր, որ Թրամփի և Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլի զրույցն անցել է չափազանց անբարյացակամ և կտրուկ ավարտվել ամերիկյան կողմից։ Ավստրալիայի վարչապետը հերքել էր տեղեկութունը՝ բնութագրելով զրույցը «անմիջական և բաց»։ Նա հավելել էր, որ «զրույցն ավարտվել է հարգալից»։

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ