Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրոպական երիտասարդական պառլամենտի համաժողով Երևանում

Եվրոպական երիտասարդական պառլամենտի համաժողով Երևանում
04.02.2017 | 15:14

Եվրոպական երիտասարդական պառլամենտի՝ «ԱՅՍՕՐ նորարարության համար» առաջին նորարարական համաժողովը սկսվեց փետրվարի 4-ին և կշարունակվի մինչև փետրվարի 6-ը։ Համաժողովը համաֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանի Կարմիր խաչի ընկերության և Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից։

Ծրագրի միջոցով համաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները միտում ունեն Երևանը տեղացի և օտարերկրյա 120 երիտասարդ առաջնորդների՝ սոցիալական մարտահրավերներին առնչվող նորարարական գաղափարներ ու լուծումներ առաջարկելու հարթակ դարձնել։ «Համաժողովի բոլոր օրերին մասնակիցները՝ ընդգրկված վեց հանձնաժողովներում, կքննարկեն հասարակական նորարարությանը և ձեռնարկատիրությանը վերաբերող նորարարական լուծումներ։ Թեմաները կլինեն՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ստարտափների գործունեության խթանումը, փախստականների ինտեգրումը աշխատաշուկայում, կանանց դերը գիտության ու տնտեսագիտական ոլորտներում»,- բացման խոսքում նշեց համաժողովի նախագահ Աշոտ Խուդգարյանը։ Նրա խոսքով՝ խնդիրների շուրջ երիտասարդների մշակած լուծումների համալիր փաթեթները կհանձնվեն ԵԵՊ միջազգային գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության դատին։ Մշակված լուծումները կներկայացվեն շարք տեղական և միջազգային ձեռնարկությունների՝ դրանց հետագա իրագործման ակնկալիքով։ Միջոցառման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած հայ պատվիրակները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը ապրիլին Նորվեգիայում կայանալիք ԵԵՊ գլխավոր միջազգային համաժողովին։

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ