ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ՈՒկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոյի հետ, սակայն նրան ոչինչ չի խոստացել, հայտնում է vz.ru-ն՝ Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը հղումով։
Նրանք հանդիպել են Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ։ «Մեր նախագահն ու նախկին վարչապետն ունեցել են կարճատև ոչ պաշտոնական հանդիպում Ազգային աղոթքի նախաճաշի մեկնարկից առաջ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ-ն շարունակում է անհանգստացած լինել ՈՒկրաինայի արևելքում բռնության առնչությամբ։ Politico-ն գրել էր, որ Տիմոշենկոն ասել է, թե Թրամփն «իրեն հավաստիացրել է» հակառուսական պատժամիջոցները պահպանելու մտադրության հարցում։ Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհուրդը հերքել է Politico-ի հոդվածը։